Այսօր, մարտի 28-ին Վրաստանում գրանցվել է կորոնավարակի ևս հինգ նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 90 հաստատված դեպք, նրանցից 16-ն ապաքինվել և դուրս է գրվել:
Կարանտինի ռեժիմում է մնում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 276-ը: