Ախալքալաքի Արդարադատության տունը գործում է հատուկ ռեժիմով, այցելուների ընդունելությունը սահմանափակ է:
Վրաստանի Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլոր Արդարադատության տներում, Հասարակական կենտրոններում, երկրի Հանրային ռեեստրի կենտրոններում խստորեն սահմանափակ է այցելուների ընդունումը:
Սահմանափակումները տարածվում են ուղեկցող անձանց և երեխաների վրա: Կենտրոններ մտնել կթույլատրվեն միայն որոշակի ծառայություններ ստանալ ցանկացող անձանց:
Ախալքալաքի Արդարադատության տան աշխատակից Ռուբեն Պալյանը, ստեղծված իրավիճակի առիթով, հանդես է եկել անձնական նախաձեռնությամբ` տեղական բնակչությանը օգնել խորհրդատվություններով: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է, որ քանի որ Ախալքալաքի Արդարադատության տունն անցել է հատուկ աշխատառեժիմի, և, որպեսզի բնակչությունը չգա Արդարադատության տուն տարբեր տեսակի տեղեկատվություն ստանալու համար, նա կարող է աշխատանքից հետո մեկ ժամ, իսկ անհրաժեշտության դեպքում, ավելի շատ ժամանակ տրամադրել և հեռախոսի միջոցով պատասխանել հարցերին:
Բնակչությունը կարող է զանգահարել 995 599 18 83 32 հեռախոսահամարով և
+995 599 18 83 32 (Viber)
Մարտի 2-ին Արդարադատության տունը նախաձեռնել է կանխարգելիչ միջոցառումներ կորոնավիրուսի տարածման դեմ: Սպասարկման սենյակները և աշխատասենյակները միշտ ախտահանվում են հատուկ լուծույթներով: Մակերևույթները, դռան բռնակները, լուսանկարչական կրպակները և սպասասրահները օրվա ընթացքում մի քանի անգամ մշակվում են հակաբակտերիալ միջոցներով:
Բացի այդ, Արդարադատության տան մուտքի մոտ և տոմսարկղի ու խորհրդատվական տաղավարների հարևանությամբ գտնվող տարածքում կան ձեռքի ախտահանման ավտոմատներ: Բոլոր աշխատակիցները կրում են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր: