Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի: Այս մասին տեղեկությունը գրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» պաշտոնական կայքէջում:

Կայքէջում նշված է, որ կորոնավիրուսի 24 հաստատված դեպք կա, կարանտինի ռեժիմում է 298 մարդ, իսկ ստացիոնարում հսկողության տակ՝ 46-ը: