Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում լարին կրկին արժեզրկվել է 1.91 թեթրիով՝ դոլարի նկատմամբ եւ 1.70 թեթրիով` եվրոյի նկատմամբ:
Այսօրվա միջբանկային առեւտրի արդյունքում ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը սահմանվում է 2.6855 լարի՝ 1 դոլարի դիմաց եւ 1 եվրոյի դիմաց՝ 3.1095 լարի: Լարիի փոխարժեքը անկում է ապրել նաև թուրքական լիրայի եւ բրիտանական ֆունտի նկատմամբ:
Ըստ դիտորդների, լարիի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ ամենացածրը 2018 թվականին է: Միեւնույն ժամանակ լարիի փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ, արտարժեքի առք ու վաճառքի փոխանակման կետերում, ավանդաբար, ավելի ցածր է, քան պաշտոնականը՝ 1 դոլարի արժեքը կազմում է 2.69–2.70 լարի, իսկ 1 եվրոն` 3.13-3.17 լարի:
Լարիի պատմական առավելագույն արժեզրկումը դոլարի նկատմամբ գրանցվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ 1 դոլարն արժեր 2,78 լարի: Սա Վրաստանում ազգային արժույթի ներդրումից՝ 1995 թ.-ից ի վեր, ռեկորդային ցածր ցուցանիշ էր:
Լարին սկսեց արժեզրկվել 2013 թվականի վերջում, մինչ այդ լարիի դոլարի նկատմամբ փոխարժեքը երկար տարիների ընթացքում կազմել է 1.66, աննկատ ցնցումներով:
Անկման առաջին ալիքից հետո փոխարժեքը կանգնեց՝ մեկ դոլարի համար 1.75 լարի նշաձողի վրա: Ազգային արժույթի արժեզրկման երկրորդ, ավելի զգալի փուլը սկսվեց 2015 թ.-ի նոյեմբերին եւ ավարտվեց 2016 թ.-ի փետրվարին՝ փոխարժեքը հասավ ռեկորդային նշաձողին՝ մեկ դոլարի դիմաց 2.50 լարի: Վերջին ամիսներին ազգային արժույթի փոխարժեքը աստիճանաբար նվազում է: