Մարտի 1-ից խաղային բիզնեսը մտադիր է հրաժարվել փողոցային գովազդից: Տեղեկությունը հաստատում է Դրամախաղերի ասոցիացիայի ղեկավար Զուրաբ Բերուաշվիլին:
Նրա խոսքով, որոշումը կայացվել է կապված հասարակական մեծ հետաքրքրության հետ:
«Կարող եմ ասել, որ մարտի 1-ից առնվազն Թբիլիսիում բնակչությունը կտեսնի, որ խաղային բիզնեսի փողոցային գովազդ չի լինի: Ելնելով այս խնդրի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունից, մենք՝ ինքներս ենք ընդունել այդպիսի որոշում: Սա վերաբերվում է, օրինակ, տրանսպորտում գովազդին, որը չի համարվում փողոցային», – հայտարարել նա:
Ըստ նրա, այս պարագայում խոսքը գնում է մի շարք ընկերությունների որոշման մասին, որոնք Ասոցիացիայի մաս են կազմում, և այսօր դժվար է ասել, արդյո՞ք նրանց կմիանան նաև մյուսները, ովքեր ասոցիացիայի մաս չեն կազմում:
«Հիմա ճշգրիտ չենք կարող նշել այն ընկերությունների ցանկը, որոնք հրաժարվում են բաց գովազդից, քանի որ բանակցային գործընթացը դեռ շարունակվում է: Երբ վերջնական որոշում կայացվի, մենք կհայտարարենք», – հայտարարել է Զուրաբ Բերուաշվիլին:
Ներկայումս արդեն Վրաստանի խորհրդարան է ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ներառում են խաղային գովազդի արգելք մասին դրույթներ, և այդ արգելքը տարածվում է ոչ միայն փողոցում, այլև ցանկացած այլ գովազդի, ներառյալ հեռուստատեսություն և ինտերնետ:
Դրամախաղերի դեմ ուղղված ակտիվ քարոզարշավին միացել են նաև հասարակական ակտիվիստները, որոնք պահանջում են խիստ կանոնակարգեր մտցնել խաղային բիզնեսի վերաբերյալ:
Չնայած դրան, ո՛չ խորհրդարանը, ո՛չ կառավարությունը մինչև հիմա որևէ քայլ չի ձեռնարկել այս ոլորտում:
Նյութը՝ bizzone.info-ից