Ընդդիմության ներկայացուցիչները կարող են իշխող «Վրացական երազանք»-ին առաջարկել ընտրություններ անցկացնել հետևյալ սխեմայի համաձայն՝ 135 մանդատ՝ համամասնական ընտրակարգով, իսկ 15-ը՝ մեծամասնականով: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Օթար Կախիձեն ասում է, որ «130/20 կամ 135/15 համակարգը կամ նման այլ կազմաձևերը ակտիվորեն քննարկվում են ընդդիմության կողմից»:
Ըստ նրա, ընդդիմությունը համախմբված է հիմնարար սկզբունքի շուրջ` «համամասնական ներկայացուցչություն»: Վրացական ընդդիմությունը գտնում է, որ կառավարության առաջարկած 100/50 տարբերակը չի ապահովի առավել մեծ աջակցություն ստացած կուսակցություններին արդար թվով տեղերով:
Ընդդիմության առաջնորդները համակարծիք են, որ իրենց հիմնական նպատակն է ընտրություններն անցկացնել ըստ հնարավորինս համամասնականին մոտ համակարգի:
Փետրվարի 10-ին, ընդդիմության բանակցություններից հետո, հայտնի կդառնա, թե որ համակարգը նրանք կառաջարկեն իշխող կուսակցությանը:
Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլում, իշխող թիմը դիմել էր ընդդիմադիր կուսակցություններին նոր նախաձեռնությամբ, որը վերաբերում էր ընտրական համակարգին: Նրանք առաջարկեցին, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ըստ խառը համակարգի, բայց ավելացնել ըստ համամասնական ընտրակարգով ստացված մանդատների քանակը և քչացնել մեծամասնականով ստացվածների թիվը (100/50):
Sova.news