Արդեն 8 ամիս է Վրաստանում օտարերկյա քաղաքացիները հնարավորություն ունեն սեփականաշնորհել գյուղատնտեսական նշանակության հողերը երկու տարբերակով՝ ժառանգաբար և հողի կարգավիճակը փոխելով: Սակայն Ախալքալաքի շրջանում շատերը տեղյակ չեն այս մասին:
Վրաստանի «Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության մասին» օրենքում 2017 թվականի հունիսի 16-ի փոփոխություններից հետո Ախալքալաքի շրջանի գյուղերի բնակիչները չէին կարողանում գրանցել իրենց գնած կամ ժառանգական իրավունքով ստացած անշարժ գույքը։ Սակայն նույն օրենքում 2019 թվականի հունիսի 25-ի փոփոխությունների համաձայն հնարավոր դարձավ սեփականաշնորհել:
Երկրի օրգանական օրենքի գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության մասին 4-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողը կարող է լինել օտարերկրյա քաղաքացիների սեփականությունը երկու դեպքում՝
Ա. Եթե, օտարերկրյա քաղաքացին գյուղատնտեսական նշանակության հողը ժառանգաբար է ստացել:
Բ. Վրաստանում գրանցված մասնավոր իրավունք ունեցող իրավաբանական անձի սեփականությունում, որի գերիշխող գործընկերը օտարեկրյա կամ/և արտերկրում գրանցված իրավաբանական անձն է։
Անշարժ գույքի սեփականաշնորհման օրենքը պարզեցնում է իրավաբան Գուրգեն Եզոյանը։
«Գյուղատնտեսական նշանակություն ունեցող սեփականությունը հնարավոր է այլ երկրի քաղաքացու վրա գրանցել, երբ, որ անձն այդ սեփականությունը ստանում է ժառանգաբար: Հարցը նաև վերաբերում է գյուղերի տներին, քանի որ գյուղերի տները նույնպես գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում»,- պարզաբանում է Գուրգեն Եզոյանը
Ինչպես նաև կա երկրորդ ուղի՝ հողը սեփականաշնորհել հնարավոր կլինի փոխելով հողի կարգավիճակը, գյուղատնտեսականը պետք է դարձնել ոչ գյուղատնտեսական նշանակության, որ հնարավոր լինի գյուղերում գտնվող հողը կամ տունը գրանցել։
«Դա հնարավոր է, կա հատուկ գործընթաց, ենթադրենք անձը գյուղում իր տունը վերածում է հյուրանոցի, պետք է դիմում ներկայացնի քաղաքապետարան, երբ քաղաքապետարանը կտա թույլտվություն և այդ թույլտվության հիման վրա անձը կդիմի հանրային ռեեստր՝ հողի կարգավիճակը փոխելու համար: Ինչի արդյունքում հնարավոր է անշարժ գույքը գրանցել։ Նախ պետք է իմանալ, թե ովքեր են հաշվառված տվյալ տան վրա: Ենթադրենք հաշվառված է 5 հոգի, 5 հոգուց ով էլ, որ դիմի, թեկուզ այլ երկրի քաղաքացին, տունը կգրանցեն, սակայն ընտանեկան կազմում հաշվառված մյուս անդամները նույնպես դառնում են համասեփականատեր»,- ընդգծում է իրավաբանը:
Jnews-ը բազմիցս անդրադարձել է հողերի սեփականաշնորհման խնդրին: Ախալքալաքի բնակիչներից շատերը լինելով այլ պետության քաղաքացի մինչ այժմ չէին կարողանում գրանցել իրենց սեփական հողն ու տունը: Մեր հերոսներից Միսակ Եղիզարյանն իմանալով օրենքում կատարված փոփոխությունների մասին արդեն սկսել է իր տան սեփականաշնորհման գործընթացը, իսկ Մերենիա գյուղի բնակիչները տեղյակ չէին։
Քո հողերը` քո սեփականությունը չէ
Բեժանոյում չեն կարող գրանցել իրենց հողերը
Գոմանի գյուղատնտեսական հողերի խնդրահարույց գրանցումը
Բնակիչները չեն կարողանում գրանցել հողամասերը
Գայանե Ակոջյան