Ախալքալաքի շրջանի բնակիչները չեն կարող սեփականաշնորհել իրենց հողերը, շատերը կանգնած են նոր բյուրոկրատական խոչընդոտների առջև:
Ախալքալաքի Հանրային ռեեստրում և արխիվում կենդանի հերթ է: Ինչ-որ մեկը եկել է իմանալու հողի սեփականաշնորհման ընթացակարգի մասին, մյուսը` փաստաթղթեր է պատրաստում: Ընթանում է հողի սեփականաշնորհման զանգվածային գործընթացը, իսկ որոշ դեպքերում սեփականաշնորհման փորձ:
Ընդհանրապես սեփականաշնորհել սեփական հողը միշտ էլ հնարավոր է եղել, սեփականաշնորհման գործընթացը Վրաստանում սկսվել է 2013 թվականից, բայց հիմա մարդիկ առանձնահատուկ ակտիվությամբ ձգտում են գրանցել իրենց սեփականությունը:
Պատճառն այն է, որ կառավարությունը մշակել է օրինանախագիծ «Պետական Հանրային ռեեստրի» մասին, որը ներկայումս քննարկվում է Խորհրդարանում: Օրինագծի համաձայն, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, հողատարածքները պետք է գրանցել, հակառակ դեպքում այն փոխանցվում է պետությանը: Իհարկե, հետո հնարավոր կլինի դրանք վերադարձնել:
«Այն դեպքում, եթե քաղաքացիները չունենան համապատասխան փաստաթղթեր սեփականության գրանցման համար, ըստ օրենքի միջոցներ կձեռնարկվի այդ քաղաքացիների համար, քանի որ պետությունը ինքնին չի կարող խոչընդոտ լինել մասնավոր սեփականության գրանցման հարցում: Գործակալության ներկայացուցիչները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, աջակցելու սեփականատերերին կամ օգտվողներին: Պետական գույքի գույքագրումը բաց գործընթաց է: Հողատարածքի վրա կտեղադրվի ցուցանակ գրությամբ «Գույքի, որպես պետական սեփականություն գրանցման գործընթաց»», – մեկնաբանեցին Էկոնոմիկայի և Կայուն զարգացման նախարարության պետական գույքի ազգային գործակալությունից:
Ախալքալաքի քաղաքացիական Ռեեստրի և Արխիվի շենքում, հաճախ կարող եք տեսնել, բյուրոկրատիայից հոգնած ու դժգոհ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ չեն կարողանում սեփականաշնորհել իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը: Յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրը:
Խուլգումո գյուղի բնակիչ, Աֆղանական պատերազմի վետերան Վանյա Լևանյանն արդեն 8 ամիս է չի կարող սեփականաշնորհել իր հողը, քանի որ գյուղի ավագանու նախկին աշխատակիցները կատարել են ուղղում հողի և գույքի տվյալների թերթիկում:
«Հողի ընդունման-հանձնման փաստաթղթի վրա կա մեկ հողատարածք 11,4 ար տարածքով: Իսկապես այդ հողատարածքը 24х46 չափի է, բայց հողի անձնագրում գրված է 24×24, ապա ջնջած գրած է` 46: Օդային նկարահանումը նույնպես ցույց է տալիս 24х46: Այն պատճառով, որ ուղղված է, որ ինչ-որ մեկը մի անգամ սխալվել է, ես չեմ կարող սեփականաշնորհել իմ հողը: Ես պատրաստ եմ այդ հողատարածքը տալ պետությանը, ես այն չեմ ուզում, քանի որ հեռու է և ես չէմ օգտագործում: Սակայն փաստն այն է, որ այս պատճառով, ես չեմ կարող գրանցել մնացած հողերը և տունը», – դժգոհում է Վան Լևանյանը:
Վան Լևանյանի խոսքով նա գյուղի լիազորի և չորս վկաների ներկայությամբ չափել է հողը ու հանձնել փաստաթղթերը քաղաքացիական Ռեեստր: Մարտի մեկին նրան պատասխանել են, որ սպասի, քանի որ իր հարցը դեռ քննարկվում է: Բայց կլուծվի արդյոք հարցը իր օգտին նա տեղյակ չէ:
Խոսպիո գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ, արդեն երկու տարի է զբաղված է սեփական հողերի սեփականաշնորհման փաստաթղթերը հավաքելով:
«Ինչքան փող եմ ծախսել երկու տարվա մեջ այս փաստաթղթերի համար, անհնար է հաշվել: Մեկ այս փաստաթուղթն է հարկավոր, մեկ մյուսը: Ամեն անգամ գալիս եմ, և նոր փաստաթուղթ են պահանջում: Եղբայրս Ռուսաստանում էր, դադարարեցրին սեփականաշնորհումը, հետո մահացան ծնողներս, հավաքեցի փաստաթղթերը, հիմա էլ նոր փասթաթղթեր են պահանջում: Բյուրոկրատիան շատ է, 11-12 փաստաթուղթ է հարկավոր: Փոխանակ թեթևացնեն փաստաթղթերի հավաքման գործընթացը, ընդհակառակը շատացնում են: Նույնիսկ , ասացին, որ անվճար է լինելու, սակայն հասարակ մարդկանց համար չարեցին, միայն վարձակալների հողերը սեփականաշնորհեցին>>,- ասում է Խոսպիո գյուղի բնակիչը:
Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն զարգացման նախարարության պետական գույքի ազգային գործակալությունից մեզ ասացին, որ նրանք աշխատում են լուծել անցյալի այդ թերությունները, և եթե քաղաքացիները չունենան սեփականության գրանցման համար համապատասխան փաստաթղթերը, օրենքը նախատեսում է որոշակի միջոցներ այդպիսի քաղաքացիներին ընդառաջելու համար:
«Երեք տարի է ինչ Գործակալությում գործում է` սխալի գրանցման դեպքում քաղաքացիների սեփականության իրավունքների ուսումնասիրման հանձնաժողով: Հանձնաժողովը ուսումնասիրում է յուրաքանչյուր դեպք անհատապես, և եթե ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած փաստաթղթերով հաստատվում է հողամասի գույքային իրավունքները, գրանցված, որպես պետական սեփականություն, հանձնաժողովի որոշումը չեղյալ է համարվում», – կարդում ենք գործակալության պատասխանում:
Շուշան Շիրինյան