Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում, գյուղատնտեսական հողերի գրանցումը շատ դանդաղ է ընթանում: Բնակիչների մոտավորապես 30-40% -ը դեռեւս չեն գրանցել իրենց հողերը:

Վերջերս կառվարությունը կրկին երկարաձգեց գյուղատնտեսական հողերի գրանցման ժամկետը: Արդեն մի քանի անգամ այդ ժամկետը երկարաձգվում է: Այս անգամ ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2020 թ. Հունվարի 1-ը: Սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում հողի գրանցման խնդիրը դա չի հեշտացնում:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական հողերի մոտ 35-40% -ն է գրանցված:

Օրինակ, Գոման գյուղում մի քանի պատճառ կա, թե ինչու մարդիկ չեն գրանցում իրենց գյուղատնտեսական հողերը: Նրանցից մեկը ֆինանսական խնդիրն է:

Մուշեղ Հակոբյանը այն մարդկանցից է, ով ֆինանսների պատճառով չի կարող գրանցել իր հողերը պետական ​​ռեեստրում:
«Ես հողի անձնագիր ունեմ, նույնիսկ հիշում եմ, որ ես վճարել եմ դրա համար 23 լարի, բայց իմ 60 հար հողը 12 տեղում է, իսկ մեկ հողամասի օդային լուսանկարը (աէրոսյոմկան) 60 լարի է: Որտեղից ես այդքան գումար գտնեմ: Եթե ​​ես այդքան վճարելու եմ, ինչի է պետք այդ հողը ինձ: Ես այդքան շահույթ չեմ ստանում »,- ասում է Մուշեղ Գալոյանը:

Աշոտ Բանդիկյանը նույնպես անձնագիր ունի, բայց չի ուզում գրանցել իր հողը:

«Ես ունեմ 1 հա հող 15 տեղում: Ես չեմ գրանցի », – ասում է Աշոտ Բանդիկյանը:

Գոմանի մի այլ բնակիչ, ով չներկայացավ ասում է, որ իր հողերը չի գրանցում ֆինանսների պատճառով:

«3 հար տանս մոտի հողը գրանցեցի, ես հող ունեմ նաև 5 տեղում, բայց դրանք չեմ գրանցի, որտեղից ինձ 300 լարի: Ես անձնագիր ունեմ: Այդ հողերը նույնիսկ ոռոգվող չեն », – ասաց նա:

Գոման գյուղում հողի ռեֆորմից հետո, յուրաքանչյուր բնակչի հասել է 60 հար գյուղատնտեսական հող:

Վարուժան Գուլանյանը չունի հողի անձնագիր, բայց չի էլ փորձում նույնիսկ հողը գրանցել:
«Ես 50 հար հող ունեմ, եւ նրանք գտնվում են 6-7 տեղում, 4 հարը մի տեղում է, 3 հարը մի այլ տեղում եւ այլն: Ես այդ հողերից նորմալ բերք չեմ ստանում: Ինչու ծախսեմ գրանցման համար », – ասում է Վարուժան Գուլանյանը:

Հարություն Չրաղյանի հողը 5 տեղում է:

« Հաստատման կոդերն են ուզում: Որտեղից գտնեմ այդ կոդերը: Ընդհանրապես բոլոր փաստաթղթերը խառնված է: Ինչի ես այդքան գումար տամ, նրանք նկարել են, թող բերեն տան մեզ, կամ ուղարկեն », – դժգոհում է Հարություն Չրաղյանը:

Գյուղում կան մարդիկ, որոնք չեն կարողանում հողերը գրանցել, քանի որ ընտանիքի կազմում կան արտասահմանի քաղաքացիներ:

«Երբ հողերը բաժանում էին այդ ժամանակ ես Վրաստանի քաղաքացի էի, բայց հետո դարձա մեկ այլ պետության քաղաքացի: Իմ ընտանիքը այստեղ է: Եվ հիմա իմ ընտանիքը չի կարող գրանցել հողը: Մենք գյուղում այս խնդիրը նույնպես ունենք: Իսկ գյուղում այդպիսի ընտանիք չկա, որ Ռուսաստանում որեւէ մեկը չունենա », – ասում է Խաչիկը:

Գույքի եւ պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արեւյանի խոսքով, գյուղատնտեսական հողերի գրանցման հետ կապված խնդիրների հիմնական պատճառներն են՝ անձնագրի պակասը, ֆինանսական կողմը եւ ընտանիքում օտարերկրյա քաղաքացիների առկայությունը:

«Մի քանի անգամ ժամկետը երկարաձգեցին, եւ ես կարծում եմ, որ կրկին կերկարաձգեն: Ինչ կլինի, չեմ կարող ասել, դա կառավարությունն է որոշում », – ասում է Ավագ Արեւյանը:

Շուշան Շիրինյան