Վրաստանում սկսվել է արագ տարածվել գրիպի վիրուսը, որի հետևանքով արդեն 2 մարդ է մահացել: Ախալքալաքում գրիպի դեպք դեռ չի գրանցվել։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ մահացության երկու դեպքում էլ գրանցվել է H1N1 վիրուսը։ Եվ երկու դեպքում էլ հիվանդները ուշ են դիմել հիվանդանոց։
Շրջանառվում են A և B տիպի վիրուսները։ Երեք անգամ ավելի տարածված է B տիպի վիրուսը, որը համեմատաբար մեղմ է:
Ներկա դրությամբ՝ 100 000 բնակչությունից 190 հիվանդության դեպք է գրանցվել, իսկ համաճարակ է համարվում մինչ 450-500 դեպք։
Ախալքալաքի Առողջապահության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանն ասաց, որ գրիպի դեպքեր չեն գրանցվել, սակայն եղել են շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդության դեպքեր։
«Գրիպի դեպքեր մեր մոտ չեն գրանցվել, ունեցել ենք 145 բժշկական կանչ դեկտեմբեր ամսին, որից 11-ի դեպքում գրանցվել է շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդություն։ Ունեինք 200 չափաբաժին պատվաստանյութ, որն էլ դպրոցներում և այլ վայրերում պատվաստել ենք ու ավարտել է։ Հիմա դիմում ենք գրել Թբիլիսի, որպեսզի պատվաստանյութ ուղարկեն, ներկա պահին չունենք»,- ասաց Ավետ Տոնականյանը։
Հղիների դեպքում վիրուսներից պաշտպանվելու համար տրամադրվում է «Տամիֆլյու» դեղորայքը։
«Հղիները մեզ մոտ ներկայացնում են N-100 ձևաչափի փաստաթուղթը և անձնագիր և մենք նրանց տալիս ենք Տամիֆլյու։ Մեզ մոտ ամեն ինչ տրվում է անվճար։ Օրինակ. այսօր հիվանդանոցից մեզ մոտ են ուղարկել 100 հղի և մենք նրանց տվել ենք Տամիֆլյու դեղամիջոցը»,- հավելեց Առողջապահության հասարակական կենտրոնի տնօրենը։
Գրիպի պիկ ինչպես ամբողջ Վրասատանում, այնպես էլ Ախալքալաքում դեռ չի գրանցվել։
Գայանե Ակոջյան