Երեկ, հուլիսի 22-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի կանանց սենյակում հանդիպում է տեղի ունեցել մունիցիպալ աշխատողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են գենդերային հարցերով՝ նախագծի հետ ծանոթացնելու նպատակով, որը ուղղված է գենդերապես զգայուն բյուջեին:
Ծրագիրը, որի շրջանակներում Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների հետ միասին՝ Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցներին կսովորեցնեն, թե ինչ ասել է գենդերային զգայուն բյուջե՝ ֆինանսավորվում և իրականացնում է Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսների ասոցիացիան և UN Women հիմնադրամը: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Երկու տարվա ընթացքում «Վրաստանի 9 մունիցիպալիտետների բյուջեում գենդերային գործոնների համակարգումն ու հզորացումը»: Կախեթիում, Սամցխե-Ջավախքում և Քվեմո-Քարթլիում կմշակեն բյուջեներ, որտեղ հաշվի կառնվի գենդերային գործոնը: Գենդերապես զգայուն բյուջեն նշանակում է՝ հաշվի առնել կանանց և երեխաների շահերը, այդ թվում` օրինակ, ճանապարհաշինության մեջ: Դրանք հարմարավետ լուսավորությունը, մայթերն են, որոնց վրայով կանանց համար հարմար կլինի զբոսնել երեխաների սայլակներով և շատ ավելին:
Յուրաքանչյուր շրջանում կմասնակցի 3 մունիցիպալիտետ: Սամցխե-Ջավախքում դրանք են՝ Ախալցիխեն, Ասպինձան և Ախալքալաքը: Ծրագրի շրջանակներում կանցկացվեն թրեյնինգներ ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ՝ ոչ կառավարական կազմակերպությունների համար: Բացի այդ, փորձագետները կաշխատեն անցյալ տարվա բյուջեի վրա և կվերլուծեն այն գենդերային զգայունության առկայության համար, կառանձնացվեն այն կետերը, որտեղ կան խնդիրներ գենդերային հարցերի վերաբերյալ: Այն բանից հետո, երբ վերլուծությունը պատրաստ կլինի, համայնքի աշխատակիցների հետ միասին կմշակվեն ծրագրեր, որտեղ հաշվի կառնվի գենդերային զգայունությունը: