Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվել է Քելլի Դեգնանը: Միացյալ նահանգների սենատն արդեն կայացրել է համապատասխան որոշում:
Քելլի Դեգնանը մինչ այս Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ նավատորմի քաղաքական խորհրդատուն էր: Նա դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատելու 25 տարվա փորձ ունի:
25-ամյա կարիերայի ընթացքում Քելլի Դեգնանն աշխատում էր որպես քաղաքական խորհրդական ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչությունում և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության քաղաքական խորհրդականի տեղակալ: Քելլի Դեգնանը եղել է պետական քարտուղարի և քաղաքական հարցերով պետական դեպարտամենտի քարտուղարի օգնականի հատուկ տեղակալ: Նա ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել Նորսվեսթեռնի համալսարանում։
Դեգնանն դիվանագիտական բարձրագույն պաշտոններ է զբաղեցրել Իտալիայում, Կոսովոյում, Աֆղանստանում և Թուրքիայում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2018-ի մարտից: 2015-ից 2018 թվականներին Վրաստանում ԱՄՆ դեսպանն էր Յան Քելլին:
Աղբյուրը՝ aliq.ge