Այս տարի Վրաստանում շահագործման է հանձնվել 6 հիդրոէլեկտրակայան, և նախատեսվում է ևս 4-ի շահագործումը: Այս մասին տեղեկատվությունը «Ինտերպրեսն»-ին տրամադրել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ 2019 թվականին շահագործման է հանձնվել 6 հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր հզորությունն է 57.9 մեգավատ (ՄՎտ): Շահագործվել են հետևյալ էլեկտրակայանները՝ «Ավանի» (հզորությունը՝ 3,5 ՄՎտ), «Սկունդիդի» (հզորությունը՝ 1,33 ՄՎտ), «Արագվի-2» (հզորությունը՝ 1,95 ՄՎտ), «Օրի» (սահմանված հզորությունը՝ 1,12 ՄՎտ), «Մեստիճալա-1» (հզորությունը 20 ՄՎտ) և «Մեստիճալա-2» (հզորությունը 30 ՄՎտ):
Միևնույն ժամանակ, ինչպես InterperssNews-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից, այս տարի նախատեսվում է շահագործել ևս չորս հիդրոէլեկտրակայան՝ «Ճավալան», «Հելրան», «Իպարին» և Թբիլիսիի ծովի հիդրոէլեկտրակայանը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 7,33 ՄՎտ:
Ինչ վերաբերում է 2018 թ.-ին, անցյալ տարի շահագործման էր հանձնվել ընդամենը 5 հիդրոէլեկտրակայան:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում երկու տարվա ընթացքում գործարկված բոլոր հիդրոէլեկտրակայանների սահմանված հզորությունը կազմում է 98,3 ՄՎտ, իսկ ներդրումների ընդհանուր ցուցանիշը՝ 210,7 միլիոն ԱՄՆ դոլար:
Տեղեկատվության համար՝ տեղի բնակչության բազմիցս բողոքների պատճառով մի շարք հիդրոէլեկտրակայանների կառուցումը հետաձգվել է: Ինչպես հայտարարում է Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան. «Փոքր, կանաչ, շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից անվնաս հիդրոէլեկտրակայաններից բացի, անհրաժեշտ է առաջ շարժվել խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցման գործում»: