Դավիթ Բաքրաձեն հայտարաել է, որ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն հրաժարվում է մասնակցել դեկտեմբերի 2-ի միասնական ընդդիմության ցույցին:
Բաքրաձեի խոսքերով, նրա կուսակցությունը լիովին համամիտ է յուրաքանչյուր մարդու հետ, ով գնում է ցույցի, որպեսզի բողոքի անարդարության դեմ: Միևնույն ժամանակ, «Եվրոպական Վրաստանը» չի մասնակցելու մանիֆեստացիայի կազմակերպմանը:
«Մեր հիմնական խնդիրը կլինի երկրում այնպիսի քաղաքական իրավիճակի ստեղծումը, երբ ժողովուրդը հնարավորություն կունենա կատարել ազատ ընտրություն: Խաղաղությամբ, ազատ ընտրությունների միջոցով ընտրել այն իշխանությունը, որը կամենում է: Ստեղծված իրավիճակում լրիվ հասկանալի և օրինական է բոլորի ափսոսանքն, ովքեր համարում են, որ ընտրությունները կեղծվել են, և դրա բողոքարկումը պետք է տեղի ունենա օրինական բողոքարկման միջոցներով », – ասել է Բաքրաձեն:
Նրա խոսքերով, «Եվրոպական Վրաստանը» կարծում է, որ երկրում քաղաքական պայքարը պետք է անցկացվի բարեփոխումների ճանապարհով, այլ ոչ թե բողոքի ցույցերով: