Ամանորին մնացել է երկու շաբաթ, սակայն Ախալքալաք քաղաքում տոնական զարդարումն ու տոնածառի տեղադրումը կսկսվի դեկտեմբերի 20-ից։

Քաղաքի ամանորյա զարդարանքների համար հայտարարվել էր տենդեր-մրցույթ, որը հաղթել է միակ մասնակից ՍՊԸ «Գեոպրոֆը»՝ 18 000 լարիով։

ՍՊԸ «Գեոպրոֆ» ընկերությունից ասացին, որ աշխատանքները կսկսվեն նշված ժամանակին համապատասխան.

«Օրինակ, եթե նվերները պետք է մինչև դեկտեմբերի 20-ը փոխանցել քաղաքապետարան այդպես էլ կլինի: Քաղաքի զարդարանքը պետք է սկսենք ամսի 20-ից, այդպես էլ կանենք։ Այսինքն՝ ամեն ինչ կլինի իր ժամանակին», – ասաց Գուրամ Գիգիլաշվիլին։

Ինչպիսի տոնական զարդարանք է սպասվում

Երկաթյա 3D 2020 գրությամբ սարքավորում։ Սարքավորումը կլինի հետևյալ կերպ. երկաթյա, վառվող նեոնային խողովակներով, լուսադիոդային լարով, բարձրությունը՝ 2.5 մ, հաստությունը՝ 0.5 մ, լայնությունը` ոչ պակաս, քան 6-7 մ։ 2020 սարքավորման տեղադրումը կլինի դեկտեմբերի 20-ին, իսկ ապամոնտաժումը` հունվարի 15-ին։

Տոնական լուսավորություն

Ազատություն և Դարբինյան փողոցի հատման կետից մինչև Ազատություն և Ճավճավաձե փողոցի խաչմերուկ, Աղմաշենեբելի փողոցի վրա գտնվող նոր պուրակի ձևավորում, տոնական լույսերի տեղադրում քաղաքի կենտրոնական այգում և շրջակա փողոցներում, քաղաքի կենտրոնական հրապարակում 10 մետր բարձրություն ունեցող տոնածառի տեղադրում և զարդարում, նախկին առաջին զինվորական ավանի տարածքում 6 մետրանոց տոնածառի հավաքում և զարդարում, ինչպես նաև Նազարեթյան փողոցում 6 մ բարձրությամբ տոնածառի հավաքում և զարդարում:

Տոնածառերը կզարդարվեն արդեն եղած խաղալիքներով ու լույսերով, տեղադրումը կլինի դեկտեմբերի 20-ին, իսկ ապամոնտաժումը` հունվարի 15-ին։

Ամանորյա նվերներ

Ամանորյա նվեր (քաղցրավենիք) 800 հատ: Կաթնային շոկոլադ ոչ պակաս, քան 150 գրամ, քերած կակաո, կակաոյի յուղ, կաթի փոշի, անյուղ կաթի փոշի, շաքարավազ, բուսական յուղեր։ Մատակարարը քաղցրավենիքը պետք է առաքի քաղաքապետարան՝ ոչ ուշ, քան դեկտեմբերի 20-ը։

Անիմատորներ

Մեկ ձմեռպապ, մեկ ձյունանուշ, երկու Էլֆ, երկու ծաղրածու, նրանց խաղը պետք է իրականացվի դեկտեմբերի 31-ին, ժամը մոտավոր 17-00-ից մինչև 21:00-ը։

Հրավառություն

Երկու պայթուցիկ քաղաքի համար՝ 80 պայթյունով, 200 մետր բարձրությամբ, գույնզգույն, իսկ մունիցիպալիտետի 64 գյուղերի համար 25 պայթյունով, գույնզգույն պայթուցիկներ։

Գայանե Ակոջյան