Վերանորոգման աշխատանքներ են կատարվելու Ախալքալաքի № 1 մանկապարտեզում, Ապագայի տանը և Ախալքալաքի Շրջանային ժողովի շենքում (Սակրեբուլո):
Պետական գնումների http://www.procurement.gov.ge/ կայք էջում 2015թ-ի հուլիսի 1-ից հայտարարված է մրցույթ (տենդեր) № 1 մանկապարտեզի, Ապագայի տան և Ախալքալաքի Շրջանային Ժողովի շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Առաջարկների ընդունման ժամկետը ավարտվում է 22.07.2015թ. 13:00 -ին: Տվյալ աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից: Այդ բոլոր աշխատանքների համար հատկացված է 89 194 լարի:
Ախալքալաքի №1 մանկապարտեզի վերանորոգման համար հատկացրել են – 67844 լարի: Նախատեսվում է մանկապարտեզի շենքում կատարել հետևյալ վերանորոգումները՝ նորոգել տանիքը, փոխել փայտյա գերանները, «սև հատակի փայտյա գերանների» կառուցվածքը, տեղադրել ջերմամեկուսիչ սալեր, կատարել պեմզայով (հրաքար) ջերմամեկուսացում, փոխել վարդակները, անջատիչները և էլեկտրական հոսանքի այլ պարագաներ:
Ապագայի տան վերանորոգման համար նախատեսված է 4850 լարի: Այստեղ մասնավորապես նախատեսվում է վերանորոգել մեկ սենյակ և մուտքի աստիճանները, ինչպես նաև փոխել վարդակները, անջատիչները և էլեկտրական հոսանքի այլ պարագաներ:
Շրջանային ժողովի շենքի վերանորոգման համար նախատեսված է 16500լարի: Վերանորոգվելու է միայն նիստերի դահլիճը: Փոխելու են պատուհանները, վերանորոգելու են մանրահատակը և նույնպես նախատեսվում է փոխել վարդակները, անջատիչները և էլեկտրական հոսանքի այլ պարագաներ:
Նման նյութեր:
Թույլ վերահսկողություն սեփական լիազորությունների շրջանակներում, սկսված, բայց չավարտած գործեր, չսկսված նախաձեռնություններ, ճնշված ոգևորություն և պատրաստակամություն դեպի լավն ինչ-որ բան փոխելու համար: Ահա թե ինչպես կարելի…
15.04.2021 | նորություններ
Երեկ բեմադրված մյուզիքլը կրկին հիշեցրեց Ախալքալաքի Մշակույթի տան ողբալի ու անհույս վիճակը: Վերականգնման խնդրի լուծումը գնացել է դեպի հեռու ապագա, հատկապես համավարակի և ճգնաժամի պայմաններում…
14.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի լողավազանի տնօրեն է նշանակվել Մարտին Գաբրիելյանը։ Նշանակումն ուժի մեջ է ապրիլի 1-ից։
14.04.2021 | Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 13-ին, Ախալքալաքի շրջանի գյուղերի երեք դպրոցների աշակերտները ստացան դրամաշնորհներ՝ սոցիալական ակտիվությանն ուղղված իրենց փոքր նախագծերի իրականացման համար:
13.04.2021 | Հասարակություն
Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ ցանկացողների և Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչություն ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքից 20 հոգանոց խումբը…
13.04.2021 | Հասարակություն
Ապրիլի 22-ին, Երկրի օրվա առթիվ, Ախալքալաքում տեղի կունենա ծառատունկ, ցանկացողները կարող են մասնակցել այս գործընթացին:
12.04.2021 | նորություններ
Օրերս Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Ինչպիսին է կորոնավարակով պայմանավորված իրավիճակն Ախալքալաքի շրջանում Jnews-ը…
12.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները դեռ չեն նախատեսում շարունակել ապօրինի տեղադրված վագոն-տնակների կամ շինությունների ապամոնտաժումը քաղաքի փողոցներից: 15-րդ ավանի մոտակայքում գտնվող շինությունները, որոնք բնակիչները ցանկանում էին…
12.04.2021 | Հասարակություն