Բարձրալեռ Ղազբեգի և Դուշեթի մունիցիպալիտետի գյուղերի մշտական բնակիչներին դեկտեմբերի 1-ից մայիսի 15-ը, ամսական 700 մ3 բնական գազ կստանան անվճար։ Սա չի վերաբերվում բարձրալեռ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի բնակիչներին:
Այս արտոնությունը բացառապես վերաբերում է միայն վերոնշյալ երկու շրջաններին։
Քանի որ, Սամցխե-Ջավախքը նույնպես բարձրալեռ շրջանի կարգավիճակ ունի, Jnews-ը փորձեց ճշտել, թե ինչու Վրաստանում մի բարձրալեռ շրջանին տրվում է արտոնություն, իսկ մյուսին՝ ոչ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանեցին.
«Ղազբեգն ու Դուշեթը այս հովանավորությունն արդեն երկար ժամանակ է ունեն, սակայն դա կապ չունի բարձրալեռ շրջան լինելու հետ: Բանն այն է, որ այդ տարածքով է անցնում Ռուսաստանից ներմուծվող գազի խողովակները։ Այդ իսկ պատճառով էլ նրանք փոխհատուցում են ստանում։ Քանի որ այս արտոնությունը, որպես բարձրլեռնային շրջան չեն ստանում, այդ իսկ պատճառով էլ մյուս շրջաններին չի վերաբերվում»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում պարզաբնեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, բարձրլեռնային շրջանների հարցերով բաժնի պատասխանատուն։
Անվճար գազ կունենան հետևյալ գյուղերը՝ Սեթուրն, Զաքաթկարի, Ջաղմիանի, Բեդոնի, Բենիան-Բեգոնի, Իուխո, Մուդուռու, Ծկեռե, Ցխիանի, Սվիանա-Ռոստիանի, Քոռողո և այլ բնակավայրեր:
Վերոնշյալ երկու շրջանների բնակիչները հնարավորություն կունենան նաև այս ամիս չօգտագործված, զեղջված բնական գազն օգտագործել հաջորդ ամիս: Գազաբաշխիչ ընկերությունը պարտավոր է արտոնյալ բաժանորդներին հաշվապահական քարտերի վրա, յուրաքանչյուր ամսվա սկզբում գրանցել համապատասխան նպաստի սահմանը:
Օգտագործված բնական գազի գումարը բախշիչ ընկերության կողմից պետք է ներկայացվի քաղաքապետարանին, որտեղից էլ ստուգված հաշիվները կներկայացվի Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը փոխհատուցում ստանալու համար: 2020 թվականին էկոնոմիկայի նախարարության բյուջեյում այս շրջանների բնակիչների կողմից օգտագործված բնական գազի համար հատկացվել է 8 միլիոն լարի։ Նշենք, որ արդեն մի քանի տարի է այս շրջանների բնակիչները օգտվում են նշված արտոնությունից։
Գայանե Ակոջյան