Այսօր, դեկտեմբերի 7-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։

ekeghecakanner

«Դեկտեմբերի 7-ը մեր հայոց պատմության սև էջերց է, որովհետև համայն հայության ողբերգության ու դժբախտության օրն է։ 1988 թվականի այս օրը Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որին զոհ գնացին, մեր հայ ազգի 25 000-ից ավելի, տարբեր տարիքային սահմանափակում չունեցող զավակները, մեր եկեղեցու հետևորդները։ Ուստի, այսօր պիտի կատարենք հոգեհանգստյան պաշտոն, որպեսզի նրանց հոգիները երկնքում խաղաղություն գտնեն և վայելեն տիրոջ ողջ օրհնությունն ու ողորմությունը։ Մենք՝ երկրի վրա ապրողներս պիտի միշտ հիշենք և աղոթք անենեք ննջեցյալների համար, որպեսզի երկրորդ գալստյան ժամանակ մեր Տեր Աստվածը բարի աչքով նայի իրենց, ողորմի և գթա նրանց բոլոր գործած մեղքերին։ Թող արդարների հիշատակն օրհնությամբ լինի։ Խունկ և աղոթք մեր նահատակների հիշատակին», – ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Եկեղեցու բակում գտնվող անմեղ զոհերի հուշարձանի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին` խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, այլ պաշտոնյաներ և քաղաքացիներ։

pashtonyaner

31 տարի առաջ, 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ։ Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհվել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

havatacyal

Գայանե Ակոջյան