Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղում (Ռադիոնովկա) Քարվանսարայի մոտ անցկացվեց հնագիտական պեղումներ պատմական փաստեր գտնելու նպատակով:
Փարվանա գյուղում պահպանվել են բազում միջնադարյան հուշարձաններ: Պատմական հատուկ հուշարձան է ХIII-ХIV դդ քարվանսարայը: Այն ցույց է տալիս, որ այստեղով էր անցնում Վրաստանը Մերձավոր Արևելքին կապող ճանապարհը:
Քարվանսարայը (առևտրական կենտրոն) այն առևտրականների կանգառն էր, ովքեր տանում էին ապրանքներ այս տեղերով, այստեղ նաև կանգ էին առնում հասարակ ճանապարհորդները:
Քարվանսարայը գտնվում է Փարվանա գյուղում, այն ունի երեք մեծ միջանցք, շինությունը գտնվում է վթարային վիճակում և տարեց տարի ավելի է քանդվում: Այժմ քարվանսարայի ավերակները աղբի մեջ են: Շուտով հնարավոր է այդ ավերակներից էլ ոչինչ չմնա և այդ պատմական հուշարձանը այլևս չի լինի:
Վերջերս հնեաբանները այնտեղ կատարել են պեղումներ: Սակայն վերականգնման նպատակ չկա, պեղումների նպատակն է ուղղակի գտնել պատմական փաստեր: Գյուղացիների խոսքերով հնեաբանները խոստացել են նորից ժամանել: Քարվանսարայի կողքին կա թունել մոտ 700 մետր երկարությամբ, որը տանում է դեպի լիճը, սակայն այն փլուզված է:
Բորիս Ղարսլյան