Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ, այսօր առավոտյան 7:18 րոպեին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Նինոծմինդայի շրջանի Սպասովկա գյուղից 1 կմ, իսկ Նինոծմինդայից 5 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: