Նինոծմինդայի մունիցիպալիտետը կրթաթոշակ է սահմանել գերազանց ուսանողների համար։ Համապատասխան գումարն արդեն իսկ նախատեսվել է տեղական բյուջեում։ Գալիք տարվանից բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները քաղաքապետարանի կողմից կստանան կրթաթոշակ։
Նինոծմինդայում ՀԿ «Սամցխե-Ջավախեթիի մեդիա կենտրոնը» երիտասարդների շրջանում անցկացրել է «ֆոկուս խումբ», որը ցույց է տվել, որ երիտասարդներին ամենաշատn անհանգստացնում է կրթաթոշակների հարցը:
«Սամցխե-Ջավախեթիի մեդիա կենտրոնի» հետ երիտասարդներն անցկացրել են քարոզչություն՝ Նինոծմինդայի 2023 թվականի բյուջեում կրթաթոշակային ծրագիրն ներառելու նպատակով:
Նրանք սկսել են շփվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մի քանի անգամ հանդիպել և հեռուստատեսային քննարկման ձևաչափով զրուցել են Նինոծմինդայի քաղաքապետի հետ։
Երիտասարդների ակտիվության և ինքնակառավարման հետ համագործակցության արդյունքում որոշում է կայացվել, Նինոծմինդայի քաղաքապետարանը կրթաթոշակ կսահմանի ուսանողների համար:
Քննարկումն իրականացվել է «Սամցխե-Ջավախեթի մեդիա կենտրոն» SJMC-նի «Մասնակցային բյուջետավորում հանուն քաղաքացիների շահերի պաշտպանության» նախագծի շրջանակներում, որը ֆինանասավորվում է Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից։