Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծում տեղակայվում են թունելներ, որոնք կառուցվել են անբարենպաստ բնական երևույթներից պաշտպանվելու համար:
Ըստ «Փոլատ» ընկերության ներկայացուցիչների, թունելները կառուցվել են ավելի վաղ, այժմ դրանք ծածկվում են հողով:
Տեխնիկական բաժնի ինժեներ Գիգի Աբդալաձեի խոսքով՝ նման աշխատանքներ են տարվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի տարածքում, ինչպես նաև Փարվանա լճի տարածքում:
«Աշխատանքի նպատակն է ապահովել երկաթուղու անվտանգության հիմնական պահանջները և պաշտպանել անբարենպաստ բնական երևույթների ազդեցությունից», – ասում է «Փոլատ» ընկերության ներկայացուցիչներից մեկը:
Աշխատանքներն իրականացնում են «Խազարի» և «NTS Construction» ընկերությունները:
Վերոնշյալ երկու ընկերություններն էլ «Փոլատ» ընկերության կապալառուներն են:
Ըստ Գիգի Աբդալաձեի` աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա սկզբին:
Հիշեցնենք, որ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան 2007-ի փետրվարի 7-ին ստորագրել էին միջկառավարական համաձայնագիր` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման վերաբերյալ:
Բրատիսլավ Իգիթխանյան