Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային իրավահավասարության խորհուրդը որոնում է շրջանի այն կանանց պատմությունները, որոնք տարբեր բնագավառներում հաջողության են հասել, ծնվել և ապրել են 1800֊ի վերջերից մինչև 1935 թվականները:
Գենդերային խորհուրդը փնտրում է հաջողակ կանանց և տղամարդկանց պատմություններ և կոչ է անում շրջանի բնակիչներին օգնել տեղեկատվություն հավաքելու հարցում, ուղարկել մարդկանց պատմություններ, ովքեր այդ ժամանակներին տարբեր ոլորտներում հաջողությունների են հասել:
Խորհուրդը տեղեկություններ է հավաքում հետագայում Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում անկյուն ստեղծելու համար, ինչպես նաև մտադիր է գոնե մեկ քաղաքային և գյուղական փողոց անվանել տեղացի նշանավոր գործիչների անունով: Ըստ Ախալքալաքի Գենդերային խորհրդի անդամների, այս հարցում նրանք բազում տարբեր գաղափարներ ունեն:
Գենդերային խորհուրդը պատմություններ իմացողներին խնդրում է գրել և ուղարկել հետևյալ էլ փոստին՝ akhalkalaki17@gmail.com: