Վրաստանի ուսումնական հաստատություններում ուսման սկիզբը և ավարտը, ինչպես նաև արձակուրդի ժամկետները կկարգավորվեն նախարարի հրամանով:

Ներկայացված փաստաթղթում սահմանվում է կոնկրետ ժամկետներ, թե տարվա ընթացքում ե՞րբ և ինչքա՞ն արձակուրդ ունեն աշակերտները։

2019 թվականի հոկտեմբերի 10-ի հրամանագրի փոփոխության համաձայն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը լիազորված կլինի ուսումնական տարվա ընթացքում ցանկացած պահի սահմանված արձակուրդներից բացի նշանակել այլ արձակուրդներ:

«Հանրային դպրոցներում ուսումնական տարվա ավարտի, արձակուրդների սկզբի և ավարտի ամսաթվերը սահմանելու մասին» Վրաստանի կրթության և գիտության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի №84 հրամանագիրը (III, №114, 09/09/2010) փոփոխության կենթարկվի և հրամանագրի 5​’1 կետին կավելանա 5’​2։

«Ուսունական տարվա ընթացքում, ցանկացած ժամանակ նախարարի անհատական վարչական-իրավական ակտի համաձայն նա կկարողանա որոշել 4-րդ, 5-րդ և 51-րդ կետերում նշված արձակուրդերից տարբեր արձակուրդեներ սահմանել»,- նշված է հրամանագրում։

Ըստ նախարարի հրամանագրի ներկա դրությամբ դասընթացը սկսվում է սեպտեմբերի 15-ին և ավարտվում է հունիսի 15-ին։ Այն դեպքում, եթե սեպտեմբերի 15-ը համընկնում է հանգստյան կամ տոն օրի հետ, ապա դասընթացները կսկսվեն սեպտեմբեի 15-ից հետո առաջի երկուշաբթի օրը, իսկ եթե հունիսի 15-ը կամ հանգստյան, կա՛մ տոն օր է, ապա դասերը կավարտվի հունիսի 15-ին առաջ՝ ուրբաթ օրը։

Վրաստանի հանրակրթարաններում առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կավարտվի մայիսի 27-ին, ոչ աշխատանքային օր լինելու դեպքում մինչև մայիսի 27-ը վերջին աշխատանքային օրը։ Ավարտական դասարանցիների համար դասերը կավարտվեն մայիսի 20-ին, ոչ աշխատանքային օրվա դեպքում դասընթացները կավարտվի մայիսի 20-ին նախորդող աշխատանքային օրը։

Իսկ ներկա պահին արձակուրդները սահմանված են հետևյալ կերպ.

Ձմեռային արձակուրդներ՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 15-ը,

Գարնանային արձակուրդներ՝ մարտի 8-ից մարտի 15-ը, իսկ ամառային արձակուրդները սահմանված են հետևյալ ամիսներին՝ հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը։

Գայանե Ակոջյան