Ախալքալաքի մունիցիպալիտետը 219 774 լարի է հատկացրել 357 երեխայի նախադպրոցական հաստատություններ տեղափոխելու և 8 դպրոցականի Բալխո գյուղից Բուղաշեն գյուղի դպրոց տեղափոխելու համար։ Տենդերը կայացել է, ընտրության և գնահատման գործընթացը շարունակվում է։

Գյուղերից, որտեղ մանկապարտեզներ չկան, նախադպրոցական տարիքի երեխաներին տեղափոխում են քաղաք կամ գյուղեր, որտեղ գործում է մանկապարտեզ, ինչպես նաև տեղական բյուջեն վճարում է Բալխո գյուղից Բուղաշեն դպրոցականների տրանսպորտավորման ծախսերը։

Տենդերը նախնական գումարով շահել է անհատ ձեռնարկատեր Գրիգորի Ծուրծումիան։

Ներկայացնում ենք ցանկը, ըստ որի պետք է իրականացվի երեխաների տեղափոխումը մանկապարտեզներ.

Էխտիլա գյուղից Բարալեթ՝ 20 երեխա,

Մերենիայից Բարալեթ՝ 18,

Բոզալիից Սուլդա՝ 12,

Կորխից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 10,

Մաջադիայից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 17 ,

Բավրայից մինչև Ախալքալաքի №3 մանկապարտեզ՝ 19 ,

Խսպիոյից մինչև Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ՝ 14,

Մուրջախեթից, Չամդուրից մինչև Վաչիան գյուղի մանկապարտեզ՝ 11,

Օլավեր և Զակ գյուղերից Բարալեթ գյուղ՝ 19,

Բուղաշենից և Տրկնայից մինչև Բարալեթ գյուղ՝ 15,

Բեժանոյից և Ալաթումանից մինչև Կաջո՝ 18,

Ագանայից և Սիրկվայից մինչև Կաջո՝ 15,

Դադեշից Սուլդա՝ 15,

Բուզավեթից Կուլիկամ՝ 7,

Օրջայից մինչև քաղաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 15,

Կարտիկամից Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ՝ 18,

Հոկամից Վաչիան՝ 12,

Աբուլ գյուղից Կուլիկամ գյուղ՝ 12,

Արագվայից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 15,

Ազմանայից, Քարսեփից, Ափնիայից մինչև Գոգաշեն գյուղ՝ 12,

Ղադոլարից Ազավրեթ գյուղ՝ 18,

Բուռնաշեթ և Լոմատուրցխ գյուղերից մինչև Ազավրեթ գյուղ՝ 15,

Կիրովական գյուղից Կումուրդոյի մանկապարտեզ՝ 15,

Խորենիա գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 15:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի խոսքով, յուրաքանչյուր երեխա ունի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք, իսկ երեխաների փոխադրումների թիվը հետագայում կարող է ավելանալ, քանի որ մունիցիպալիտետը ամեն գյուղում մանկապարտեզ կառուցելու հնարավորություն չունի։

«Մանկապարտեզները համարվում են նախադպրոցական կրթություն, և յուրաքանչյուր երեխա ունի նախադպրոցական կրթության իրավունք: Հետևաբար մենք կապահովենք, որ երեխաները հաճախեն իրենց գյուղին ամենամոտ մանկապարտեզներ»,- ասաց Վալերի Ստելմաշովը։