Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Գայոց Լոմսաձեն 2018 թվականին լրացրած հայտարարագրում չի նշել, որ ընկերության սեփականատեր է, ինչն օրենքի խախտում է: Այս մասին կարդում ենք «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կատարած ուսումնասիրության մեջ:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրել է երկրում մունիցիպալիտետների բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնես-հետաքրքրությունները, թերի լրացրած հայտարարագրերն ու անհամատեղելի աշխատանքները։
Ուսումանսիրության մեջ նշված է, որ Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի տեղակալը հայտարարագիրը թերի է լրացրել:
«Գայոզ Լոմսաձեն 2018 թվականի դեկտեմբերին լրացրած հայտարարագրում չի նշել, որ նա ՍՊԸ «Ջավախ-պրոտուքտ» ընկերության 100% բաժնեմասերի սեփականատերն է»,- կարդում ենք «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կատարած ուսումնասիրության մեջ:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը քաղաքապետների, Սակրեբուլոյի նախագահների և նրանց տեղակալների, 300-ից ավել գույքի հայտարարագիր է ստուգել: Մոնիթորինգի ընթացքում 78 հայտարարագրում ավելի քան 128 խախտում է հայտնաբերվել։
Թվով 56 պաշտոնյա նորմալ չի լրացրել հայտարարագիրը: 56 պաշտոնյա չի նշել, որ այս կամ այն ընկերության բաժնետեր է, երբ, որ այդ բաժնետոմսերը չի հանձնել ուրիշի կառավարմանը: Զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն ունի 16 անձ, իսկ 5 պաշտոնյա մասնակցել է պետական մրցույթների և պարզեցված գնումների:
«Հանրային ծառայությունում Հետաքրքրությունների անհամապատասխանության և կոռուպցիայի բախման մասին օրենքի» համաձայն՝ անձը պաշտոնին նշանակվելուց հետո, երկու ամսվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ լրացնել հայտարարագիրը, գրելով ամբողջական տեղեկություն իր և ընտանիքի անդամների ունեցած գույքի և ֆինանսական հետաքրքրությունների վերաբերյալ։ Բիզնեսում ունեցած իր բաժնետոմսերի վարումը հանձնել ուրիշ անձի, և 10 օրվա ընթացքում պետք է թողնի բիզնես-ընկերության տնօրենի կամ կառավարչի պաշտոնը։
Հանրային ծառայողների հայտարարագրերի ստուգումը կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհներից է։ Այդուհանդերձ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» դիմում է հանրային ծառայության բյուրոյին, ուսումնասիրել կատարված հետազոտությունները, նշված անձանց գույքի հայտարարագրերը և համապատասխան կերպով արձագանքել։