Ախալքալաքում նոր բաժանորդների համար գազի արտահոսքի ցուցիչների տեղադրումն արդեն պարտադիր է: Ինչպես նաև գազաբաշխիչ ընկերության աշխատակիցները իրականացնում են ստուգումներ և անջատում ինքնաշեն վառարանները, որոնք վերափոխվել են գազօջախի` օգտագործելով բոցամուղ:
Այսօր գազի արտահոսքի թեման Վրաստանում ամենացավոտն է՝ զգալի թվով դժբախտ պատահարների պատճառով: Գազի արտահոսքի ցուցիչների տեղադրումը պարտադիր է դարձել:
Ցուցիչն օդային տարածքում հայտնաբերում է գազի կոնցենտրացիայի ավելացումը, արագորեն հայտնաբերում է արտահոսքը և ազդանշան է հաղորդում մարդուն այդ մասին: Ախալքալաքում տեղադրված ցուցիչներն ունակ են արագորեն սենյակում անջատել գազամատակարարումը՝ օգտագործելով անջատիչ փականները, եթե հայտնաբերեն գազի արտահոսքը:
Ըստ SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի, որոշ բաժանորդներ իրենք են ցանկանում, որ իրենց տներում տեղադրվեն գազի արտահոսքի ցուցիչներ:
Ցուցիչները դեռ անհրաժեշտ կարգով տեղադրվում են նոր բաժանորդների տներում և բնակարաններում, բայց ժամանակի ընթացքում դրանք կտեղադրվեն բոլոր բաժանորդների տներում:
Ըստ Ռազմիկ Ղումաշյանի, մեկ սարքի գինը տեղադրման հետ միասին կազմում է 122 լարի:
Նաև ընկերությունը սկսել է ստուգումներ իրականացնել՝ անապահով, ինքնաշեն ջեռուցման սարքավորումները հայտնաբերելու նպատակով: Մարդիկ վերափոխում են փայտյա սովորական վառարանները գազով աշխատող վառարաներով՝ այնտեղ տեղադրելով բոցամուղ: Քանի որ գազի վառարանների վրա որևէ բան պատրաստել հնարավոր չէ, մարդիկ վերափոխում են իրենց հին վառարանները համեմատաբար էժան գնով և դրանք օգտագործում ինչպես փայտյա վառարանը:
Որոշ գյուղերում նման վառարանները մասսայաբար են տեղադրվում: Բնակիչներից մեկը կտեղադրի, կպատմի այդ մասին համագյուղացիներին, և բոլորը կցանկանան վառարանը բնական գազով ջեռուցել և միևնույն ժամանակ դրա վրա ճաշ պատրաստել, ջուր եռացնել և այլն: Այնուամենայնիվ, նման վառարաններն ապահով չեն և կարող են հանգեցնել գազի արտահոսքի, դրա արդյունքում էլ՝ շփանցի կամ պայթյունի: Իր բաժանորդների ապահովության համար SJGC ընկերությունը ստուգում և անջատում է ինքնաշեն վառարանները:
Ըստ SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի, դա արվել է նրանց անվտանգության համար:
«Այն սարքերը, որոնք մարդիկ օգտագործում են, ինքնաշեն են և չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին», – ասում է Ռազմիկ Ղումաշյանը:
Ըստ նրա, սկզբում նրանք սկսել են ստուգումներ իրականացնել Կարտիկամ գյուղում, քանի որ գազամուղների մեծ մասն այնտեղ է օգտագործվում:
«Մենք սկսել ենք Կարտիկամ գյուղից, քանի որ այնտեղ շատ բոցամուղներ կան, որից հետո կսկսենք Կուլիկամում, Խուլգումոյում և այդպես շարունակ», – ասում է Ռազմիկ Ղումաշյանը:
Բրատիսլավ Իգիթխանյան