Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խարդախության համար ձերբակալել է մեկ քաղաքացու, ձերբակալվածը 5000 ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել է մեկ այլ քաղաքացու աշխատանքի տեղավորել ՆԳՆ-ում:
Քաղաքացին մեղադրվում է խաբեությամբ այլ անձի ունեցվածքը սեփականացնելու մեջ: Ինչպես «Ինտերպրեսնյուզ» լրատվական գործակալությանը հայտնել են Ֆինանսների նախարարությունից, քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կապ է հաստատել մեկ այլ քաղաքացու հետ, շահել նրա վստահությունը և վստահեցրել է, որ իր ծանոթների միջոցով 5000 ԱՄՆ դոլարի դիմաց կօգնի նրան աշխատանքի տեղավորվել ՆԳՆ-ում:
Մեղադրյալը կալանավորվել է պահանջվող գումարի մի մասի փոխանցման ժամանակ՝ 3500 լարի:
Հետաքննություն է տարվում 180-րդ հոդվածի երկրորդ մասով, որով նախատեսվում է 4-ից 7 տարի ազատազրկում: