«Ֆորսաժ 9» հոլիվուդյան ֆիլմաշարի նկարահանումները տեղափոխվում են Թբիլիսի-Մանգլիսի ճանապարհահատված, այս մասին հաղորդվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի կայքում:

Թբիլիսիի (Պանտիանի)-Մանգլիսի ճանապարհահատվածին երթևեկությունը սահմանափակ կլինի սեպտեմբերի 17-ին և 18-ին: «Ֆորսաժ 9» ֆիլմի դրվագների նկարահանումները տեղի կունենան սեպտեմբերի 19-ից 20-ը: Ֆիլմի նկարահանումներն անցկացվում են Թբիլիսիում՝ Ռուսթավելի, Վաժա-Փշավելա պողոտաներում, նաև Հին Թբիլիսիում, մասամբ նաև՝ Ռուսթավի քաղաքում:

«Ֆորսաժ» հոլիվուդյան ֆիլմաշարը ներկա պահին կազմված է ութ լիամետրաժ և երկու կարճամետրաժ ֆիլմերից, որոնք սկսվել են հեռարձակվել 2001 թվականից մինչև 2017 թվականը: Համարվում է Universal ընկերության ամենաշահավետ ֆիլմաշարը, բոլոր ֆիլմերի բյուջեների ընդհանուր գումարը կազմում է 5,1 միլիարդ դոլար: Օգոստոսի սկզբին սերիան թողարկվեց «The Fast and the Furious: Hobbs & Shows» սփին-օֆ սերիաները, որոնց գլխավոր հերոսների դերակատարներն էին Դուեյն Դուգլաս Ջոնսոնը և Ջեյսոն Սթեթհեմը: