Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Լևան Իզորիան, այս մասին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան:
«Լևան Իզորիան բարձր պաշտոն կզբաղեցնի մեր թիմում: Նա կգլխավորի Անվտանգության խորհուրդը», – հայտարարել է Գախարիան:
Բացի այդ, պաշտպանության նախարարի պաշտոնին, որը ներկայումս զբաղեցնում է Լևան Իզորիան, Վարչապետի թեկնածուն առաջադրել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլիին:
Մինչ այս անվտանգության խորհրդի քարտուղարն էր Գիորգի Գախարիան:
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղաքական խորհրդի և մեծամասնության հանդիպումից հետո, կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին Գիորգի Գախարիային առաջադրել է վարչապետի պաշտոնում: