Ախալքալաքում ջրամատակարարումը կդադարեցվի ժամը 11:00-ին, որպեսզի վերացնեն երեկվա խոշոր վթարը, որը տեղի է ունեցել քաղաքի հարավային մասում:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:
Երեկ երեկոյան կենտրոնի աշխատակիցները չեն հասցրել մինչև վերջ վերացնել վթարի վերացման աշխատանքները, սակայն ջրամատակարարումը միացվել է, որ բնակչությունը կարողանա ջրից օգտվել: Այսօր ավարտին կհասցվեն մնացած աշխատանքները: Սպասարկման կենտրոնը խոստանում է քաղաքում ջրամատակարարումը վերականգնել 2 ժամից: