Հայտնի են Վրաստանի բուհերի ֆակուլտետները, որտեղ ուսումը կֆինանսավորվի պետության կողմից: Օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվել է անվճար կրթական ծրագրերի ցանկը:
Պետական դրամաշնորհներ կկարողանան ստանալ այն ուսանողները, ովքեր մասնագիտացվում են հետևյալ ուղղություններով՝ վրաց բանասիրություն, աբխազական բանասիրություն, պատմություն, հնագիտություն, փիլիսոփայություն, տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման ինտեգրված կրթական ծրագիր, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, տնտեսագիտություն, շինարարություն, էներգետիկա, ճարտարապետություն, ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիա, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, լեռնահանքային արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, ճարտարագիտական գեոդեզիա, գեոինֆորմատիկա, կենսաբժշկական ճարտարագիտություն, մետաղագործություն, խաղողագործություն և էնոլոգիա, իրավագիտություն, տրանսպորտային լոգիստիկ համակարգերի կազմակերպում և կառավարում, և այլն:
Դրամաշնորհների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Վրաստանի պետական համալսարաններում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, Վրաստանի տեխնիկական համալսարանում, Իլիայի անվան համալսարանում, Ակակի Ծերեթելիի պետական համալսարանում, Շոթա Ռուսթավելու Բաթումիի պետական համալսարանում, Իակոբ Գոգեբաշվիլու անվան Թելավիի պետական համալսարանում, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում, Գորիի պետական ուսումնական համալսարանում, Շոթա Մեսխիայի անվան Զուգդիդի պետական համալսարանում:
Ըստ Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի, վերջին շրջանում դիմորդներն առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի ոլորտների նկատմամբ, ինչպիսիք են՝ շինարարությունը, էներգետիկան, բանասիրությունը, իրավաբանությունը, տնտեսագիտությունը և պատմությունը: Կրթության նախարարությունը բացատրում է ուղղությունների ժողովրդականությունը հենց նրանով, որ պետությունն ամբողջությամբ ֆինանսավորում է ուսումն այս ֆակուլտետներում: