Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում նոր դասագրքերի գրիֆավորմանն առնչվող փաստաթղթերը:

Նախարարությունը ակտիվորեն աշխատում է նոր կանոններով դասագրքերի հաստատման վրա, ինչպես նաև իրականացնում է ակտիվ աշխատանքներ համապատասխան փաստաթղթերի հետ:

Ըստ Նախարարության տեղեկատվության, աշխատանքային պրոցեսը ներառում է իր մեջ համագործակցություն այս ոլորտի փորձագետների և հ հրատարակիչների հետ, որի ընթացքում ծրագրված են փաստաթղթի բարելավում և հետագա հաստատում: Ներկա պահին, նախագծի մեջ մտցվել են ավելի քան 200 փոփոխություններ, և փոխված փաստաթղթերը հանրային քննարկման համար շաբաթվա ընթացքում կտեղադրվի նախարարության կայքում:

Նախքան վերջնական տարբերակի ընդունումը, ծանոթանալ այդ փաստաթղթերի հետ և արտահայտել իրենց սեփական կարծիքը կարող են բոլոր շահագրգիռ անձինք մինչ Ապրիլի 28-ը 15:00-ը:

«Փաստաթղթերը և ծրագրերը ուսումնասիրելու համար, խնդրում ենք այցելել Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կայքը: Հիմնավորված կարծիքները կարող եք մեզ փոխանցել էլեկտրոնային փոստով (grifireba@mes.gov.ge) կամ գրավոր տեսքով գրասենյակում», – ասվում է Նախարարության հայտարարության մեջ:

Լուսինե Աստոյան