Այսօր, օգոստոսի 23-ին Ախալքալաքում ջրամատակարարումը կրկին դադարեցվել է, կապված օգոստոսի 17-ին քաղաքի գլխավոր ջրագծի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքների հետ:
Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանի խոսքերով, այս պահին վթարի վերջնական վերացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Ջրամատակարարումն Ախալքալաքում կվերականգնվի երկու ժամ հետո: