Այսօր, օգոստոսի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ. Արագյալ գյուղի բնակիչ Ցոլակ Սանոսյանին պատկանող ավելի քան 850 տուկ խոտ է այրվել: Հրդեհը բռնկվել է ժամը 02:40-ի սահմաններում:
Համաձայն Ցոլակի խոսքերի, հրդեհի պատճառը երեխաներն անզգույշ են եղել կրակի հետ:
Դեպքի վայրում հրդեհի մարման աշխատանքներ է իրականացնում Նինոծմինդայի քաղաքապետարանի հրշեջ ծառայության բրիգատը: Այս մասին հայտնում է «Ռադիո Նոր»-ը: