Վրաստանի կենսաթոշակային գործակալությունը գրավոր պատասխան է ուղարկել պատգամավոր Զուրաբ Չիաբերաշվիլիի հարցին: Համաձայն պաշտոնական պատասխանի՝ 41.805 պետական պաշտոնյա ինքնակամ դուրս է եկել կենսաթոշակային համակարգից: Իսկ մասնավոր հատվածից՝ 107 137 մարդ:
Արդյունքում, 148 942 մարդ դուրս է եկել կենսաթոշակային կուտակային համակարգից: Սրանք այն մարդիկ են, ովքեր ավելի քան 40 տարեկան են, և ովքեր ստանում են իրենց աշխատավարձերը պաշտոնական պայմանագրերի հիման վրա: Կենսաթոշակային գործակալության գրությունից ստացվում է, որ 215 331 քաղաքացի չեղյալ է հայտարարվել համակարգից դուրս գալու իրավունքը, քանի որ նրանք ժամանակին չեն դիմել համակարգից դուրս գալու համար:
«2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019-ի օգոստոսի 6-ը կուտակային կենսաթոշակային համակարգի սխեման, որպես ամբողջություն, միավորել է 856 005 անձի, մինչդեռ մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը 275.358 մասնակից կարող էին օգտվել օրենքի 22-րդ հոդվածի առաջին կետից:
Կենսաթոշակային գործակալությունը վերլուծում է մասնակիցների կենսաթոշակային սխեման մուտքի և դուրս գալու վերաբերյալ տվյալները, որի արդյունքում պարզվել է, որ, վերջին երկու ամիսների համաձայն, սխեման լքելու դիմելիությունը կրճատվել է 10 կամ ավելի անգամ:
Ըստ 2019 թվականի հուլիսի տվյալների, միջին հաշվով 557 մարդ է կուտակային կենսաթոշակային համակրգին միանում: Ըստ այդմ, հուլիսին կենսաթոշակային սխեմայի մասնակիցների թիվն աճել է 11140 մարդով:
2019 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ ընդհանուր առմամբ 324 097 մասնակից իրավունք ուներ հեռանալու կուտակային կենսաթոշակային համակարգից:
2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կենսաթոշակային համակարգ է ընդգրկվել 689.380 մարդ: Ինչպես գիտեք, 2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ կենսաթոշակային համակարգից հեռացել է 148 942 թոշակառու, որոնցից 41 805-ը աշխատել է պետական հատվածում, իսկ 107 137-ը` մասնավոր հատվածում:
Գործակալության տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ հիմնադրամում կուտակվել է 273 միլիոն լարի:
Ըստ օրենքի, կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր է Վրաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար, միայն 40 տարեկանից բարձր մարդիկ կարող են լքել համակարգը: Ընդհանուր առմամբ, աշխատողների աշխատավարձի 6%-ը փոխանցվում է Կենսաթոշակային գործակալությանը, որից 2%-ը վճարվում է աշխատողների կողմից, 2%-ը՝ գործատուի կողմից, իսկ 2%-ը պետության կողմից է մուտքագրվում քաղաքացու եկամտահարկից: