2019 թվականի սեպտեմբերի վերջին Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը նախատեսում է ավարտել Ախալքալաքի բերդի վերականգնման նախագծման գործընթացը: Վերականգնումը ստանձնում է ֆինանսավորել կառավարությունը: Այն կտևի մի քանի տարի:
Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, օգոստոսի 6-ին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորը պատմեց, որ Ախալքալաքի բերդի վերականգնման հետ կապված ֆինանսական խնդիր չկա, մնում է սկսել աշխատանքները:
«Ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան, պարզապես կա մի ակադեմիկոս՝ Անթիձե ազգանվամբ, ով պեղումներ և հետազոտություններ է անում, և այդ մարդը պետք է գա և կատարի իր հետազոտությունը, նա 10-12 հոգուց բաղկացած հատուկ խումբ կբերի իր հետ, նրանք կուսումնասիրեն պատմությունը, հնությունը, ճարտարապետությունը: Մենք որոշել ենք, սեպտեմբերին գնանք և կզրուցենք նրանց հետ, և եթե փող է հարկավոր, թող կառավարությունը ֆինանսավորի, թող դա արվի ավելի շուտ, որպեսզի մեր բերդը վերականգնվի և վերածվի մեր բնակչության համար ինչ-որ մի գեղեցիկ հանգստավայրի», – ասել է Հենզել Մկոյանը:
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն հաստատեց տեղեկությունն այն մասին, որ պլանավորման գործընթացը շարունակվում է, որը կավարտվի այս տարվա սեպտեմբերին, բայց վերականգնման գործընթացը չի կարող լինել հապճեպ:
«Այժմ նախագծման գործընթացն է ընթանում, կկատարվեն հետազոտությունները և այլն: Նախագծման գործընթացը կավարտվի սեպտեմբերի վերջին, և դրանից հետո կորոշվի, թե երբ կսկսվեն աշխատանքները: Մենք պատրաստվում ենք գոնե որորշ աշխատանքներ իրականացնել այս տարի: Բանն այն է, որ սա մեծ տարածք է, աշխատանքների ծավալը շատ մեծ է, ուստի աշխատանքները կանցկացվեն մի քանի տարի: Հետազոտական և պեղումների աշխատանքները կֆինանսավորվեն պետության կողմից», – ասում է Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն:
XI դարի Ախալքալաքի բերդ-ամրոցն ամեն տարի ավելի ու ավելի է ավերվում: 11-րդ դարի մշակութային ժառանգությունը վերածվել է աղբանոցի և զուգարանի: Այս վայրը չի գրավում զբոսաշրջիկներին, քանի որ ենթակառուցվածքը կազմակերպված չէ, և այն նշված չէ զբոսաշրջային քարտեզի վրա: