Ապրիլի 25-ը Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան 40-րդ օրն է։ Այս առիթով պատրիարքական գահի տեղապահ, մետրոպոլիտ Շիո (Մուջիրի) Սիոնի տաճարում կկատարի ժամերգություն՝ եպիսկոպոսների և այլ հոգևորականների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Տեղեկության համաձայն՝ ժամերգությունը կսկսվի ժամը 10:00-ին։
«Ապրիլի 25-ին լրանում է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդայի և Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ, Ամենայն Սուրբ և Երանելի Իլիա II-ի մահվան 40-րդ օրը։
Այս կապակցությամբ պատրիարքական գահի տեղապահ, Սենակի և Չխորոցկուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի)՝ եպիսկոպոսների և այլ հոգևորականների հետ միասին, ժամերգություն կկատարի Թբիլիսիի պատրիարքական Սիոնի տաճարում, որից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն Ամենայն Սուրբ և Երանելիի հիշատակին»,- նշված է տեղեկության մեջ։



