նորություններ 4 Մայիսի, 2026 • Թբիլիսիի նոր կենդանաբանական այգին այցելուներին կընդունի այս ամռանը

Թբիլիսիի նոր կենդանաբանական այգին իր այցելուներին կընդունի այս ամռանը։ Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն InterPressNews-ին ասել է, որ նոր կենդանաբանական այգին, ինչպես սպասվում է, այցելուներին կսկսի ընդունել հուլիսի առաջին կեսին։

Նոր կենդանաբանական այգու առաջին բնակիչները կլինեն Կովկասյան տարածաշրջանում տարածված կենդանիները՝ արջերը, գայլերը, եղջերուները և վայրի այծերը։

Սկզբում այցելուների համար բաց կլինի միայն կովկասյան հատվածը, իսկ աֆրիկյան հատվածը կավելացվի հաջորդ տարի։

«Առաջին բացվող հատվածը կլինի Կովկասը, որը ներառում է կովկասյան ցուցանմուշը։ Հաջորդ տարի մենք նախատեսում ենք ավելացնել Աֆրիկան։ Ճաղավանդակները կբացվեն փուլ առ փուլ, և կավելացվեն տարբեր կենդանատեսակներ։ Ընձուղտների տեղափոխման հետ կապված՝ սա բազմաթիվ խնդիրներ է պարունակում։ Նախ, մենք պետք է ավարտենք ճաղավանդակների տեղադրումը, ապա կբերենք նրանց։ Շուտով մենք կփորձենք գտնել այդ տեսակը», — նշում է Գուրիելիձեն։

Ինչ վերաբերում է տոմսի գնին, Թբիլիսիի կենդանաբանական այգուց ասել են, որ այն դեռևս պարզ չէ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝