Այսօր, հուլիսի 23-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատակիցներին, ովքեր բողոքում էին 3-5 ամիս չվճարված աշխատավարձերի համար, խոստացել են, որ մինչև հուլիսի 24-ը, ժամը 14:00-ն նրանց պարտքերը կմարեն: Այս պահի դրությամբ աշխատողները դադարեցրել են բողոքը և շարունակում են վերաբեռնել վագոնները հորդառատ անձրևի տակ:

1

Այսօր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարան է ժամանել Թուրքիայից բեռնված 5 վագոն: Երկու երկրներում երկաթուղային գծերի տարբեր լայնությունը հաշվի առնելով, Ախալքալաքի կայարանում փոխվել են երկաթուղային վագոնների կոնտեյներները և աշխատողները վերաբեռնել են դրանք:

9

Մի քանի վագոն վերաբեռնելուց հետո, աշխատողները սկսեցին բողոքարկել 3-5 ամսվա չվճարված աշխատավարձերի համար, որն արդեն մեկ ամիս է, ինչ խոստանում են վճարել:

2

Աշխատողներն ի նշան բողոքի՝ նստել էին երկաթգծի ռելսերի վրա: Սկսվել էին բանակցություններ:

«Ադրբեջանական երկաթուղիների» վրացական մասնաճյուղի ղեկավար Ազամաթ Բագիրովը, «Դեմիրյոլ» ընկերության հետ բանակցություններից հետո, խոստացել է աշխատակիցներին, որ մինչև հուլիսի 24-ը, ժամը 14:00-ն նրանք կստանան չվճարված աշխատավարձերը:

bagirov

Աշխատողներն ասում են, որ նրանց բազմիցս ստել են, որ պարտքերը կմարեն:

«Այս ընկերությունը (Դեմիրյոլը) հեռանում է, թողնելով մարդկանց առանց գումարի: Նրանք ամիսներ շարունակ փող չեն տալիս, խոստանում են, բայց չեն տալիս, մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց ընտանիքներ, յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրները», – ասում է Ռամազ Սագինաձեն:

6

Հունիսի վերջերից երկաթգծի աշխատողները բողոքի ցույցեր են անում և գործադուլ հայտարարում: Նրանց մի քանի անգամ է խոստանում են վճարել, սակայն մինչ օրս դեռ չեն վճարել:

8