«Ադրբեջանական երկաթուղիների» վրացական մասնաճյուղի ղեկավար Ազամաթ Բագիրովը, «Դեմիրյոլ» ընկերության հետ բանակցություններից հետո, խոստացել է աշխատակիցներին, որ մինչև հուլիսի 24-ը, ժամը 14:00-ն նրանք կստանան չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցները չեն համաձայնվում շարունակել բեռնափոխադրումը:
«Ես խոստանում եմ, 100% խոստանում եմ, որ ամբողջ աշխատավարձը կփոխանցվի վաղը, մինչև ժամը 14:00-ն: Ես հենց նոր պայմանավորվել եմ», – ասաց Ազամաթ Բագիրովը:
Երկաթուղու շուրջ 120 աշխատակիցներ չեն ստացել աշխատավարձերը, որոշ մարդիկ` 3 ամսվա դիմաց, ոմանք՝ 4, իսկ ոմանք էլ՝ 5: Աշխատավարձի պահանջով բողոքի ակցիաները պարբերաբար են անցկացվում սկսած հունիսի վերջից: Հուլիսի 12-ին «Դեմիրյոլը» մասամբ վճարեց աշխատավարձերը (մեկ ամսվա դիմաց):
Այսօր բեռները Թուրքիայից ժամանել են 5 վագոններով: Աշխատողները սկսել էին բեռնադրել կոնտեյներները, բայց չէին ավարտել աշխատանքը, ասելով, որ չեն շարունակի, մինչև, որ նրանք հավաստի պատասխան չստանան, թե երբ կվճարեն նրանց աշխատավարձերը: