Մայիսի 14-ին, «Մենք ընտրում ենք մեր ապագան» ծրագրի շրջանակներում «PITA» Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «ԶԼՄ-ները և ընտրությունները» թեմայով թրեյնինգ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի երիտասարդների վերապատրաստման դասընթացը վարում էին Սամցխե-Ջավախքո մեդիա կենտրոնի մարզիչներ՝ Մարինա Կուպատաձեն և Եկատերինա Նոզաձեն: Ներկա էին նաև Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Թրեյնինգին քննարկվեցին նախընտրական քարոզչության ընթացքը, նախընտրական շրջանում ինչ են անում քաղաքական գործիչներն ու ինչպես են անդրադառնում նախընտրական շրջանին ԶԼՄ-ների աշխատանքը, վճարովի և անվճար քաղաքական գովազդները և ինչպես կարող են քաղաքական գործիչներն օգտագործել այդ գովազդները, ինչպես նաև խոսել են քաղաքական բանավեճերի մասին:
Տվյալ նախագիծը նպաստում է երիտասարդների շրջանում քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացմանը, ընտրությունների և նախընտրական կառուցողականության գիտելիքների բարձրացմանը: Այն նաեւ կօգնի երիտասարդներին ինտեգրվել իրենց հասարակության սոցիալ-քաղաքական կյանքին:
Ծրագիրն իրականացվում է «Փարոս» կանանց կազմակերպության կողմից` ԿԸՀ-ից և Ընտրական համակարգի բարեփոխումների, կրթության և զարգացման կենտրոնի ֆինանսավորմամբ:
Նմանատիպ թրեյնինգ է անցկացվել նաև Ախալցիխեում և Նինոծմինդայում: