Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է «Սուրբ գահակալների տասներկու առաքյալների ժողովը»՝ Սվետիցխովլոբան։
Սվետիցխովելիի սուրբ տաճարը 12 առաքյալների անունով է կառուցվել և այդ պատճառով հուլիսի 13-ի տոնը կոչվում է Սվետիցխովլոբա։
Վրաստանի պատրիարք, Նորին Սրբությունր Իլիա Երկրորդը քահանայապետերի և հոգևորականների հետ միասին Մցխեթայի Սվետիցխովելիի տաճարում պատարագ մատուցեց։
Սվետիցխովելում էին գտնվում բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել էին Սուրբ Նինոյի ճանապարհի երթին։ Պատրիարքը նրանց օրհնեց ի նշան ուխտագնացության ավարտի և հանձնեց հատուկ վկայագրեր։
Սվետիցխովելիում էր գտնվում նաև Վաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով նույնպես մասնակցել էր Սուրբ Նինոյի ճանապարհի երթին։
Սվետիցխովլոբան Վրաստանի կարևորագույն տոներից մեկն է, և նշվում է տարին երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին։
Ռիմա Մառանգոզյան