Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է տեղի ունենում:

Ցուցարարները հավաքվել են այն բանից հետո, երբ երեկ երեկոյան «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել, որի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, թմրանյութ վաճառող մի քանի անձ է ձերբակալվել։

Ցուցարարները բողոքում են, որ հատուկ գործողության ընթացքում ոչ համապատասխան ուժ է կիրառվել գիշերային ակումբներում շարքային հանգստացողների նկատմամբ:

Այս պահին ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարարի և վարչապետի հրաժարականը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել հատուկ գործողության կազմակերպիչներին և մասնակիցներին: Առաջ է քաշվել նաև իշխող «Վրացական երազանքին» պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Ոստիկանության պետը եկավ մեզ մոտ, նա պետք է բանակցի մեզ հետ, մենք կկատարենք մեր պահանջները», – խորհրդարանի դիմաց ցույցի ժամանակ ասել է ցույցի կազմակերպիչներից Բեկա Ցիկարիշվիլին՝ նշելով, որ առանց մասնակիցների հետ համաձայնության ոչ մի որոշում չի կայացվելու:

Բողոքի ցույցեր են տեղի ունենում Թբիլիսիից բացի մի քանի քաղաքներում ևս: Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով, ցուցարարներ են գալիս նաև Քութայիսիից:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են տարբեր անձինք թմրանյութ վաճառում: ՆԳՆ-ն նաև հայտարարել էր, որ գիշերը ձերբակալվածներն ազատ են արձակվել, իսկ թմրանյութեր վաճառողների հանդեպ քրեական գործեր են հարուցվել:

Նյութը արտատպված է AliqMedia լրատվականից