Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8-ից Թբիլիսի – Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Այդ մասին հաղորդում են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից:
«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում է յոթ հաճախություն և մինչև ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղևորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլիսիից Երևան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում է կատարել ուղիծ չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երևան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 ինքնաթիռները, հաղորդել է ՏԱՍՍ-ը
Նշենք, որ Վրաստանի էկոնոմիակյի և կայուն զարգացման նախարարության ՀԻԻԱ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 2 489 823 ուղևորի:
2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ուղևորահոսքը ավելացել է 18.24%-ով (384 131 ուղևոր), իսկ 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակի համեմատ՝ 54.59%-ով (879 187 ուղևորով):
2019 թվականի վեց ամիսների ընթացքում Վրաստանի օդանավակայաններում 1 422 չվերթով ավել է իրականացրել, քան նախորդ տարվա առաջին և երկրորդ եռամսյակում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվել է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան չվերթները: