Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են։ 18 օր շարունակ Ռուսթավելիի պողոտան, խորհրդարանի շենքի մոտակա տարածքը լի է ցուցարարներով, սակայն նրանց թիվը գնալով պակասում է։ Ցույցի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ հաջորդ շաբաթվանից ցույցերի ձևաչափը կփոխվի։ Ցույցերը չեն դադարի, բայց թե ինչ ձևաչափով կընթանան դեռևս անհայտ է։
Ցույցը շարունակականությունն ապահովելու համար հատուկ հաշվեհամար է բացվել, որի վրա յուրաքանչյուր մարդ և ոչ միայն Վրաստանի քաղաքացի, կարող է իր ներդրումն ունենալ։
Ռիմա Մառանգոզյան