Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, 2018 թ.-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման համար Վրաստանի բյուջեից հատկացվելու է 42.6 մլն լարի:
Այդ գումարից 32,1 մլն-ը ուղղակիորեն կուղղվի ընտրությունների անցկացմանը, 1,1 մլն-ը` կադրերի վերապատրաստմանը և 7,2 մլն-ը՝ ընտրական հեռուստատեսային գովազդին, 2.1 մլն լարին կուղղվի ընտրությունների մասնակիցների համար:
Ընդհանուր գումարից 7.2 մլն-ի չափով ուղղվելու է ընտրական սուբյեկտների ֆինանսավորմանը:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Դա կլինի պետության նախագահի վերջին ընդհանուր ընտրությունները, քանի որ նրա լիազորությունները կտրուկ նվազել են 2012 թվականից, իսկ երկրում իրականում գործում է խորհրդարանական հանրապետությունը: Հետևաբար, հաջորդ նախագահական ընտրությունները արդեն կլինեն անուղղակի: