«Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիայի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է 30 000 լարի չափով գրավը:

Որոշումը կայացրել է դատավոր Թեմուր Գոգոխիան: Նրա խոսքերով, Մելիային արգելվում է լքել բնակության վայրն առանց հետաքննչական մարմնին տեղեկացնելու և նրա համաձայնության:

Պաշտպանական կողմը պահանջում էր 10 հազար լարի գրավ:

Դատախազները պահանջում էին Մելիայի ձերբակալությունը:

Նիկա Մելիան մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` խմբակային բռնարարքների կազմակերպման, դրա ղեկավարման կամ դրանում մասնակցության համար: Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 6-9 տարի ազատազրկում:

Վրաստանի խորհրդարանը երեկ համաձայնություն տվեց, որ դատախազությունը դիմի դատարան` Նիկա Մելիային ձերբակալելու մասին միջնորդությամբ: