Ախալքալաքի Սակրեբուլոն հաստաել է համաֆինանսավորման ծրագիրը, որը Երաժշտական դպրոցին ապահովում է երաժշտական նոր գործիքներով ու սարքավորումներով:
Ախալքալաքի Սակրեբուլոն հաստատեց Երաժշտական դպրոցի 35% համաֆինանսավորումը, որը հաղթել էր Ախալքալաքի տեղական խմբի(LAG) նախագծերի մրցույթում: Ախալքալաքի քաղաքապետարանը որոշել է տենդերներից տնտեսած 27 210 լարիից 10 500 լարին հատկացնել այս նախագծի իրագործմանը:
Ծրագրով հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային դաշնամուր, 6 թվային դաշնամուր, աշակերտների համար նախատեսված աթոռներ, տեսական առարկաների համար գրատախտակներ, ինտերակտիվ համալիր խմբային լսարանի համար, Wi-Fi դիստրիբյուտոր, համերգասրահի ձայնային սարքավորումներ և բազմաֆունկցիոնալ սարքեր (տպիչ, սկաների, պատճենահանող սարք): Ծրագրի գումարը կազմում է 30 000 լարի:
Սակրեբուլոյի քննարկումների ժամանակ պատգամավորները դրական են արձագանքել և կոչ են արել ապագայում ևս օգտվել նմանատիպ ծրագրերից: Նրանց կարծիքով շատ խնդիրներ հնարավոր է լուծել առանց սահմանափակ բյուջետային միջոցների:
Ախալքալաքի Երաժշտական դպրոցը 170 աշակերտ ունի, նրանցից 3-ը մրցանակակիր են, 10-12 կարող են բարձունքների հասնել այս ոլորտում: Բոլորը երեխաները նվագում են հին ու մաշված գործիքներով: