Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ, կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ:
Նախագահի պալատում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին՝ Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, Ամերիկայի դեսպանի պարտականություններ կատարողը և եվրամիության ներկայացուցչական ղեկավարը:
Նախագահի մամուլի ծառայության տվյալներով, դեսպանների հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ հասարակական համաձայնություն ձեռք բերելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացման դեմ ուղղված կոչեր և մտքեր: